30

Մայ,

2022

Մենք մասնակցում ենք Երևանի գինու օրերին

Մենք այս տարի մեր 1-ին և 2-րդ խմբի զինհաշմանդամություն ունեցող շահառուների հետ միասին առաջին անգամ մասնակցելու ենք «Երևանի գինու օրեր» փառատոնին հունիսի 3-5-ը։

Պատերազմում զինհաշմանդամություն ձեռք բերած մեր շահառուները երեք օր շարունակ տաղավարում ցուցադրելու և վաճառելու են իրենց ձեռագործ աշխատանքները, պատմելու են իրենց բիզնեսի, նպատակների և ապագայի պլանների մասին։ Նրանցից մի քանիսը բիզնեսը սկսել են պատերազմից հետո, ոմանք էլ նախկինում սկսած աշխատանքը նոր գաղափարներով և եռանդով շարունակում են նաև այսօր։ Սա ևս մեկ հնարավորություն է՝ ճանաչելի դարձնելու մեր տղաների պատմությունները։

Փառատոնի շրջանակներում մենք նաև ներկայացնելու ենք մեր առաքելությունը, կատարած աշխատանքը, ապագայի տեսլականն ու ծրագրերը։ Ցանկացողները կարող են նաև նվիրաբերություն կատարել Հիմնադրամին տեղում՝ կանխիկ կամ քարտային փոխանցման եղանակով։

Մենք լինելու ենք բարեգործական մասում՝ Թումանյան փողոցի հատվածում՝ հունիսի 3-ին, 4-ին եւ 5-ին՝ յուրաքանչյուր օր ժամը 16։00-ից մինչեւ 23։00-ն։